Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Պանիրը եւ սրտի առողջությունը. news.am

Պանիրը եւ սրտի առողջությունը. news.am

Ֆրանսիական պանիրները՝ Բրին, Կամամբերն ու Ռոքֆորը, շատ օգտակար են սրտի առողջության համար: Դրանք կարգավորում են խոլեսթերինի մակարդակն արյան մեջ եւ օգնում կանխարգելել սրտի կաթվածը, պնդում են Aarhus University-ի (Դանիա) մասնագետները:

 

Գիտնականներին միշտ զարմացրել է այն, որ ֆրանսիացիների մոտ սրտի կաթվածները հազվադեպ են՝ չնայած նրան, որ վերջիններս յուղոտ սննդի սիրահար են: Գիտնականների մի մասն այն կարծիքին էր, որ պատճառը գինու մշտական օգտագործումն է, բայց, պարզվում է, սրտի ամուր առողջությամբ ֆրանսիացիները պարտական են ոչ թե գինու, այլ պանրի արտադրողներին:

 

Գիտնականները համեմատել են 15 առողջ տղամարդու մեզի եւ կղանքի հետազոտության արդյունքները եւ պարզել, որ այն մարդկանց օրգանիզմում, ովքեր պանրի սիրահար են, ավելի բարձր է բուտիրատների մակարդակը: Նշենք, որ բուտիրատները աղիքային բակտերիաների կողմից արտադրվող նյութեր են, որոնք կարգավորում են խոլեսթերինի մակարդկան արյան մեջ: Ավելին՝ պանիր ուտելու դեպքում նյութափոխանակությունն այլ կերպ է ընթանում, քան մնացած կաթնամթերքի՝ օրինակ, կաթի կամ կարագի:

 

Սակայն, մասնագետների խոսքով, պետք են նոր հետազոտություններ՝ պարզելու խոլեսթերինի եւ պանրի միջեւ եղած կապի մեխանիզմները: Իսկ քանի դեռ այդ կապի էությունը բացահայտված չէ, մասնագետները խորհուրդ են տալիս ներառել պանիրն ամենօրյա սննդակարգում, քանի որ վերջինս նաեւ 23 տոկոսով նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը:

 

Հետազոտությունն արտացոլող հոդվածը լույս է տեսել Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. gourmet-sochi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ